
Վարչապետը հանձնարարեց քննարկել ստուգումների կասեցման հնարավորությունը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց մինչև 2015թ-ի ավարտը տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել ստուգումների կասեցման հնարավորությունը:
Վարչապետը նշեց նաև, որ դրա վերաբերյալ կառավարության հաջորդ նիստին ներկայացնեն առաջարկություններ:
Հ.Աբրահամյանի խոսքերով՝ հանձնարարության նպատակն է ստեղծված տնտեսական իրավիճակում անհարկի չմիջամտել տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին:
«Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին: Այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք՝ բացառելու անհարկի միջամտությունները և նվազագույնի հասցնել բոլոր կարգի ստուգումները»,- ասաց Հ.Աբրահամյանը: