Նավթի և պղնձի էժանացումը խիստ բացասական է ազդելու մեր տնտեսական կյանքի վրա. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրել է. «Միջազգային շուկաներից մտահոգիչ տեղեկություններ են գալիս: Սահուն և հաստատուն միտումներով՝ աշխարհում էժանանում են մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքները, մասնավորապես՝ նավթը և պղինձը: Երեկ երեկոյան Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ բարել նավթի գինը իջել է 56 դոլարից, որը վերջին 5 ամիսների ամենացածր գինն է։ Նույն բորսայում մեկ տոննա պղնձի գինը իջել է մինչև 5 հազար 353 դոլար: Սա արդեն վերջին 6 տարիների ամենացածր գինն է Նավթի գների անկումը հանգեցնում է Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների նվազեցմանը: Իսկ պղնձի գնի նվազմանը համաչափ նվազում է գունավոր մետաղների հանքաքարերի արտահանումից Հայաստանի ստացած եկամուտը: Ֆինանսական հենց այս երկու աղբյուրներից է հիմնականում սնվում մեր տնտեսությունը: Նավթի և պղնձի էժանացումը խիստ բացասական է ազդելու մեր սոցիալ-տնտեսական կյանքի վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան