Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացը մոտենում է ավարտին. «Ժողովուրդ»
Իրեն հասանելիք պատիժը Հայաստանում կրելու նպատակով հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին տեղափոխելու գործընթացը մոտենում է ավարտին: Այս խնդրի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության և ՌԴ իրավապահների միջև ընթացակարգային նամակագրությունն արդեն վերջին փուլ է հասել: Մասնավորապես, Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ գործառույթներից մեկն այն է, որ ՌԴ պատկան մարմինները փաստեն դրան խանգարող հանգամանքներ չլինելու մասին: Պետք է հստակեցվի, որ ՀՀ քաղաքացին Ռուսաստանում ֆինանսական պարտքուպահանջներ չունի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌԴ արդարադատության նախարարությունից Հայաստանի իրենց կոլեգաներին արդեն իսկ պատասխանել են, որ Հրաչյա Հարությունյանը, իր արարքի համար պատիժը կրելուց բացի, որևէ այլ պարտավորություն չունի և ոչ մի անավարտ դատական գործընթացում ներառված չէ: Ուստի ենթադրվում է, որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու խնդիրն առաջիկայում կլուծվի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան