Իրանի հետ համագործակցությունը կարող է լինել բոլոր ոլորտներում. Էկոնոմիկայի նախարար
«Որքան հարաբերությունները ջերմանան Իրանի հետ, այնքան մեզ համար դրական է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով Իրանի ու վեցնյակի երկրների միջուկային ծրագրի շուրջ համաձայնությանը և Հայաստանի տնտեսական ակնկալիքներին:
Նախարարի խոսքերով՝ Իրանի հետ համագործակցությունը կարող է լինել բոլոր ոլորտներում՝ առանց բացառության:
«80 միլիոնանոց շուկա է, և 37 տարի է` էմբարգոյի տակ են: Ընդհանուր առմամբ, իրենց տնտեսությունն էլ լուրջ պոտենցյալ ունի, և դրա որոշակի օգտագործումը մեր երկկողմ համագործակցության մեջ շատ կարևոր և Հայաստանի համար հեռանկարային է»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իրանն ու միջազգային վեցնյակը համաձայնության էին եկել իրանական միջուկային ծրագրի շուրջ, փոխարենը չեղյալ էին համարվել Թեհրանի դեմ պատժամիջոցները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները