Լուկաշենկոն Դեպարդյեին խոտ հնձել է սովորեցրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի մոտ գտնվող իր նստավայրում ընդունել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեին: Լուկաշենկոն հյուրի համար կարճատև էքսկուրսիա է արել, ծանոթացրել բելառուսական գյուղտեխնիկայի որոշ օրինակների հետ և սովորեցրել խոտհունձի հմտությունները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ոչ ֆորմալ միջավայրում Լուկաշենկոն և Դեպարդյեն զրուցել են գյուղատնտեությանն աջակցելու, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի աճեցման մասին: Նաև անդրադարձել են Բելառուսի և Ֆրանսիայի միջև մշակույթի և արվեստի ոլորտում հնարավոր գործակցության մասին: