Իտալիայում բացվել է Լուչանո Պավարոտտի երկու թանգարան
Իտալիայում միաժամանակ երկու թանգարանային համալիր է բացվել նվիրված հանրահայտ տենոր Լուչանո Պավարոտտիին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Պավարոտտիի հիմնադրամը հայտարարել է երգչի հայրենիքում՝ Մոդենում գտնող տանը հուշահամալիր բացելու մասին: Չորս հարկանի կառույցում կա 12 սրահ: Այցելուները կարող են ծանոթանալ արտիստի բեմական կոստյումներին, որոնք հավաքվել են նրա կարիերայի 40 տարիների ընթացքում, դիտել Պավարոտտիի համերգների տեսաձայնագրությունները, նաև այցելել ախոռ և ձիամարզարան՝ Պավարոտտիի հոբբիներից մեկը: Մուտքն արժե 8 եվրո:
Միլանում բացված ռեստորան-թանգարանը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում՝ Վիտտորիո Էմանուել 2-րդի պատկարասրահի 4-րդ հարկում: Ռեստորանի ճաշացանկում ընդգրկված են Պավարոտտիի սիրելի ուտեստները: Թանգարանում ներկայացված են արտիստի լուսանկարները և նրան վերաբերող առարկաներ:
Իտալացի երգիչ (տենոր) Լուչանո Պավարոտտին (1935-2007) համաշխարհային օպերային արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է: Պավարոտտիի համերգներին ներկա են եղել հարյուրհազարավոր հանդիսատեսներ, Նյու Յորքի Կենտրոնական այգու համերգին` 500 հզ., որն աննախադեպ երևույթ է: 2004 թ-ին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում տեղի է ունեցել Պավարոտտիի վերջին ելույթը՝ Կավարադոսիի դերերգով. դահլիճը 11 րոպե ծափահարել է նրան: Պավարոտտին իր կատարողական արվեստով հեղաշրջում է կատարել օպերային արվեստում և դեռևս կենդանության օրոք դարձել լեգենդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա