ՀԴԲ. ԻԼԻՊ-ն ավելի լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար, քան «Ալ-Կաիդան»
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին ընդունել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունն» ավելի լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի անվտանգությանը, քան «Ալ-Կաիդան»: Այս մասին հայտնում է «Ֆոքս նյուզ»-ը:
Ըստ Քոմիի՝ ԻԼԻՊ-ի գրոհայինները ոգեշնչում են իսլամադավան ամերիկացիներին՝ կոչ անելով հարձակումներ իրականացնել բնակության վայրում:
«ԻԼԻՊ-ի նման խմբավորումը սոցիալական ցանցերի օգնությամբ ազդում է զգալի թվով ամերիկացիների վրա, ովքեր չեն կարող մեկնել Մերձավոր Արևելք, և նրանց համոզում սպանել այնտեղ, որտեղ գտնվում են»,-Ասպենում (Կոլորադո նահանգ) անվտանգության վերաբերյալ ֆորումի ժամանակ ասել է ՀԴԲ-ի ղեկավարը՝ նշելով, որ Twitter-ում խմբավորմանը հետևում է 21.000 անգլալեզու օգտատեր, մեծ մասը՝ ԱՄՆ-ի բնակիչներ:
Քոմին պարզաբանել է, որ վերջին երկու ամսում ՀԴԲ-ն ձերբակալել է մեծ թվով մարդկանց, ում արմատականացրել են ԻԼԻՊ-ի գրոհայինները: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն տեղեկություններ ունի 18-62 տարեկան տասնյակ ամերիկացիների մասին, ովքեր մեկնել են Սիրիա կամ Իրաք, որպեսզի միանան ԻԼԻՊ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան