Արցախի նախագահականում քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում հայրենիքում ապրող և աշխատող սփյուռքահայ ուսանողներին: Արցախի նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երկրի ղեկավարը ողջունել է սփյուռքահայ երիտասարդների աշխատանքը տարբեր պետական մարմիններում, կարևորել այդ ծրագիրը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից:
Արծարծվել են նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում