«Նաիրիտի» շուրջ 400-450 աշխատակից արդեն ստացել է կուտակված աշխատավարձի պարտքը
Այսօր արդեն «Նաիրիտ» գործարանի 400-450 աշխատակից ստացել է շուրջ երկու տարվա ընթացքում կուտակված աշխատավարձի պարտքը: Panorama.am-ին ասաց նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
«Ստանում են նրանք, ովքեր առաջինն են ստորագրել աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին փաստաթուղթը: Հույս ունենք, որ հաջորդ շաբաթվա ընթացքում բոլորը կստանան: Վճարվում է ամբողջ պարտքը՝ 18-24 ամսվա, նայած ում պարտքն ինչքան է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին երկու տարվա ընթացքում: Ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ էին անում նաիրիտցիները՝ պահանջելով իրենց աշխատավարձը: Նաիրիտցիներին կառավարությունը խոստացել էր մինչև հուլիսի 15-ն աշխատավարձերը վճարել, սակայն պարզվեց, որ կարող են ստանալ միայն աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո:
Ինչ վերաբերում է հուլիսի 28-ին «Նաիրիտի» հարցով խորհրդարանական լսումներ անցկացնելուն, որի մասին այսօր գրել էր «Հայկական ժամանակ» թերթը, Ա. Հարությունյանն ասաց. «Այս պահին իրարամերժ հայտարարություններ եմ լսում: Երկուշաբթի օրը հստակ կիմանանք: Եթե լինեն լսումներ, հուլիսի 28-ին մենք կլինեն Ազգային ժողովի մոտ՝ փորձելով մասնակցել կամ գոնե դրսում մեր ձայնը բարձրացնել ի օգուտ «Նաիրիտի» վերագործարկման»:
Նախորդող հրապարակումներ՝
Մեկ-երկու օրերի ընթացքում նաիրիտցիների աշխատավարձի վճարումները կսկսվեն. Երվանդ Զախարյան
Նաիրիտցիները դադարեցնում են բողոքի ակցիաները
Նաիրիտցիները պահանջում են ամբողջ պարտքը միանգամից
Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց պողոտան
Նաիրիտցիները կսպասեն մինչև հուլիսի 15-ը
Մինչև հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի. վարչապետ
Հնարավոր է նաիրիտցիները նստացույց սկսեն
Նաիրիտցիներին կրկին խոստացել են (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի գույքի օտարումը բացառությամբ իրականացվում է նրա տնօրինության կողմից. փոխնախարար
Նաիրիտցիները միանալու են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին
Զախարյանը դեմագոգիայով է զբաղված. Զուրաբյան
Որևէ նախարար իրավունք չունի չհարգել օրենքը. վարչապետ
Նախարարությունը` «Նաիրիտ»-ի գույքը գրավից հանելու մասին
«Նաիրիտ»-ի գույքը հանվում է գրավից