Մեքսիկացի հայտնի նարկոբարոնի մասին ֆիլմ կնկարահանեն
Fox ընկերությունը մրցակցության մեջ հաղթել է Sony Pictures և Paramount ընկերություններին ու ստացել իրավունք էկրանավորելու Դոն Ուինսլոուի «Կառտել» վեպը: Ֆիլմի ռեժիսորը լինելու է Րիդլի Սքոթը, գրում է The Hollywood Reporter Russia-ն:
Գիրքը հրապարակվել է մեկ ամիս առաջ և պատմում է մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանի մասին, ով ի դեպ, վերջերս փախել էր մեքսիկական բանտից: Նրա մականունը թզուկ է: 21-րդ դարի սկզբին նրան համարում էին երկրում ամենաազդեցիկ հանցագործներից մեկը և Մեքսիկայի ամենահարուստ անձանց 10-ի մեջ է ընդգրկված:
Ֆիլմի սցենարը կգրի Շեյն Սալերնոն, ով ժամանակին համագործակցել էր Օլիվեր Սթոունի հետ` «Առանձնակի դաժանը» ֆիլմի վրա: Ֆիլմում գլխավոր դերերիս մեկում նկարահանվելու համար հրավիրվել է Լեոնարդո Դի Կապրիոն,: Սպասում են, որ դերասանը տա իր համաձայնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա