ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններին բացասաբար է վերաբերվում 16 տոկոսը. Հարցում
Հարցին, տեղյա՞կ եք արդյոք, թե այժմ Հայաստանում Սահմանադրության համաձայն կառավարման ինչ կարգ է գործում, հարցման մասնակիցների 74 տոկոսը բացասական պատասխան է տվել: Միայն 26 տոկոսն է դրական պատասխան տվել: Gallup International ասոցիացիայի տվյալներն այսօր հրապարակեց ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հայաստանի կառավարման կարգի մասին իմացող 74 տոկոս հարցվածներից 40 տոկոսն ասել է, որ մեր երկրում գործում է կիսանախագահական, 49 տոկոսը նախագահական, իսկ 11 տոկոսը խորհրդարանական համակարգ:
Նույն հարցման արդյունքներով 51 տոկոսն ասել է, թե տեղյակ չէ, որ երկրում սահմանադրական բարեփոխումներ են նախաձեռնել, 45 տոկոսն ասել է, որ տեղյակ է, իսկ 5 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցին, թե ինչպես են վերաբերվում կառավարման կիսանախագահական ձևից անցմանը խորհրդարանական կառավարման ձևին, դժվարացել է պատասխանել 32 տոկոսը, 28 տոկոսն ասել է` «ավելի շուտ բացասական», 21 տոկոսը` «ավելի շուտ դրական», ընդհանրապես բացասական վերաբերմունք է հայտնել 16 տոկոսը և միայն 3 տոկոսն է ասել, որ լիովին դրական է վերաբերում սահմանադրական փոփոխություններին:
Մյուս հարցին, թե կցանկանա՞ն մասնակցել ՀՀ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախատեսվող քննարկումներին, հարցման մասնակիցների 33 տոկոսը պատասխանել է` «միանշանակ ոչ», 28 տոկոսն ասել է` «ավելի շուտ ոչ», 23 տոկոսը` «ավելի շուտ այո» և «միանշանակ այո» պատասխանել է 3 տոկոսը:
Նավասարդյանը տեղեկացրեց, որ հարցումն անցկացվել է այս տարվա մայիսին Երևանում և մարզերում 1105 բնակիչների շրջանում:
Հարակից հրապարակում`
Մարդկանց 46 տոկոսը անհրաժեշտ է համարել Հայաստանում հանրաքվեի անցկացումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները