Դավութօղլու. Թուրքիան սիրիական հակամարտության կողմ չէ
Թուրքիան սիրիական հակամարտության կողմ չէ, սակայն խիստ կարձագանքի այդ երկրից իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Թուրքիան սիրիական հակամարտության կողմ չէ և չի լինելու: Սակայն այդտեղից եկող վտանգի դեպքում մենք ի պատասխան իրականացնելու ենք նույն այն գործողությունները, ինչ արել ենք երեկ և այսօր»,-մեջբերում է Դավութօղլուին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Թուրքիայի վարչապետի խոսքով, իրենք ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներին տեղեկացրել է այն միջոցների մասին, որոնք իրականացրել են իրենց ազգային անվտանգությունը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից պաշտպանելու համար:
Հիշեցենք, որ Թուրքիայի օդուժը հուլիսի 24-ին առաջին անգամ երեք հարված է իրականացրել Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Ոչնչացվել է իսլամիստներին պատկանող երկու գրասենյակ ու մեկ հավաքակայան:
Բացի այդ, ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները լայնամասշտաբ գործողություն են սկսել Թուրքիայի 13 մարզերում՝ ահաբեկչական խմբավորման անդամների հայտնաբերման ուղղությամբ: Արդյունքում ձերբակալվել է ավելի քան 250 մարդ: