
«Նաիրիի»-ի հարցով խորհրդարանական լսումներ են տեղի ունենալու. «ՀԺ»
Երեկ «Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ հուլիսի 28-ին խորհրդարանական լսումներ են տեղի ունենալու «Նաիրիտի» հարցով: Ըստ խորհրդարանական թերթի աղբյուրների, սպասվում է, որ լսումներին ներկա կլինի նաև էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Ուշագրավ է, որ լսումները կազմակերպվում են չնայած այն հանգամանքին, որ պատգամավորները արձակուրդում են: Ենթադրվում է, որ այդ կերպ փորձ է արվելու մի փոքր գոլորշի թողնել: Հիշեցնենք, Երվանդ Զախարյանը նախօրեին հայտարարել էր, որ նաիրիտցիների աշխատավարձերը կվճարվեն 1-2 օրից:
Թերթի տեղեկություններով, վերջիններս դեռ համաձայնագրեր են ստորագրում, որ բացի աշխատավարձերից հավելյալ գումարներ ուշացումների համար չեն պահանջելու: Նաիրիտցիները խոստացել են, որ եթե մինչև այս ամսվա վերջ իրենց աշխատավարձերը ամբողջությամբ չվճարեն, հուլիսի 30-ին բողոքի ցույց են անելու կառավարության մոտ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին