Ջոլիի կամբոջացի որդին կմասնակցի նրա նոր ֆիլմի նկարահանումներին
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին և Netflix ընկերությունը միավորվել են և պատրաստվում են Լունգ Ունգի հուշամատյանի մոտիվներով ֆիլմ նկարահանել`«Սկզբում նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հիշողությունները» (First They Killed My Farther: A Daughter of Cambodia Remembers) անվանումով:
Ունգը գրող է ու մարդու իրավունքների ակտիվ պաշտպան: Նրան հաջողվել է փրկվել Կարմիր կխմերիների ռեժիմից, ինչի մասին էլ նա պատմում է իր գրքում: Ջոլին կլինի ֆիլմի և սցենարիստը և պրոդյուսերը: Տեքստի ադապտացման աշխատանքներում նրան կօգնի ինքը` գրքի հեղինակը:
The Hollywood Reporter Russia-ի տեղեկացմամբ, Ջոլին հայտարարել է, որ իր ոդրին` Մէդդոքսը, որը Կամբոջայից է, նույնպես ներգրավված կլինի ֆիլմի ստեղծման աշխատանքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա