Մայքլ Ջեքսոնի հնչյունային ռեժիսորը պահում է երգչի 20 չթողարկված երգ
Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի նախկին հնչյունային ռեժիսոր Մայքլ Դարհամ Պրինսն իր համակարգչում է պահում երգչի 20 չթողարկված երգ: Հնչյունային ռեժիսորն աշխատել է Մայք Ջեքսոնի հետ 1995 թվականից մինչև 2009 թվականը՝ երգչի մահը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Իմ համակարգչում մնացել է Ջեքսոնի 20 չթողարկված երգ: Բոլորն էլ անավարտ են: Բայց ես երգերի վերնագրերը հրապարակելու, դրանք այժմ լսելի դարձնելու իրավունք չունեմ»,- ասել է Պրինսը Parisien թերթի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով, որպեսզի երգերը կարողանան երկրպագուները լսեն, պետք է գտնել մեկին, ով կարող էր «երգել» դրանք Ջեքսոնի հետ համատեղ, քանի որ ունեցած ձայնագրություններում փոփ- երաժշտության արքան կրկներգերը չէր կատարել:
«Դա պետք է որոշի Ջեքսոնի ընտանիքը, նրա ժառանգորդները»,- ասել է հնչյունային ռեժիսորը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա