312 դիմորդ դարձել է ուսանող. ԿԳՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի ընդունելության միասնական քննություններից հետո թափուր մնացած տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքերը: Դրական միավորներ ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդներին հնարավորություն էր տրվել նոր դիմում- հայտեր ներկայացնել:
ԿԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ըստ ամփոփված արդյունքների՝ 312 դիմորդ դարձել է ուսանող: 188 հոգի ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, 45 հոգի՝ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, 24 հոգի՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան և 32 հոգի՝ Երևանի պետական համալսարան:
Ընդհանուր առմամբ՝ այս տարի ՀՀ պետական և ոչ պետական բուհեր է ընդունվել 11 176 դիմորդ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են