Թուրքիան առաջին օդային հարվածներ է իրականացրել Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ
Հուլիսի 24-ի առավոտյան Թուրքիայի օդուժը երեք հարված է իրականացրել Սիրիայի տարածքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Գործողությունը տևել է 13 րոպե: Այս մասին հայտնում է «Հուրիյեթ դեյլի նյուզը»:
Թուրքիայի վարչապետի գրասենյակից հաղորդել են, որ թուրքական 3 F-16 ինքնաթիռները օդ են բարձրացել Դիարբեքիրում տեղակայված ռազմաբազայից և հարվածել Սիրիայում ԻԼԻՊ-ի երկու գրասենյակի ու մեկ հավաքակայանի վրա:
CNNTürk-ի փոխանցմամբ, թուրքական ինքնաթիռները գործել են Թուրքիայից՝ առանց Սիրիայի օդային տարածք ներխուժելու: Թուրքիայի իշխանությունները որոշել էին գործողությունը սկսել հուլիսի 23-ին Անկարայում կայացած հատուկ հանդիպումից հետո: