Յանուշ Պեխոչինսկի. Լեհաստանն Իրանից ապրանքներ ներմուծելու համար կարող է օգտվել Հայաստանի տարածքից
«Լեհաստանն Իրանից ապրանքներ ներմուծելու համար կարող է օգտվել Հայաստանի տարածքից»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յանուշ Պեխոչինսկին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Վարշավայում Իրանի դեսպան Ռամին Մեհմանփարաստի ու Լեհաստանի էկոնոմիկայի նախարար Յանուշ Պեխոչինսկիի մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, լրագրողի այն հարցին, թե, հաշվի առնելով Ուկրաինայի արևելյան հատվածում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ինչպե՞ս է պատրաստվում Լեհաստանն իր ապրանքներն արտահանել Իրան և հակառակը, Լեհաստանի փոխվարչապետը մասնավորապես պատասխանել է.
«Մետաքսի ճանապարհի ծրագրի իրականացման շրջանակներում ծովային և երկաթուղային բեռների փոխադրումը չափազանց հարմար է. Մենք կարող ենք այլընտրանքային ճանապարհից օգտվել, ինչպիսիք Հայաստանն ու Վրաստանն են, հնարավոր է օգտագործել նաև Թուրքիայի տարածքը»:
Հիշեցնենք, որ օրերս Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն իրանական «Դոնյայե Էղթեսադ» պարբերականին տված հարցազրույցում, կարևորելով կոմունիկացիոն ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտությունը, մասնավորապես նշել է. «Հայաստանի նպատակն է՝ որպես միջանցք, Պարսից ծոցը Վրաստանին և սևծովյան տարածաշրջանին կապելն է:
Եթե իրանցի ներդրողներն իրենց ապրանքներն արտադրեն Հայաստանում, ապա առանց որևէ մաքսային վճարի կկարողանան արտադրված ապրանքն արտահանել ԵԱՏՄ-ի անդամ երկրների շուրջ 200 միլիոնանոց շուկա: Բացի այդ՝ ԵԱՏՄ-ի անդամ երկրներից միայն Հայաստանն է, որ GPS+ համակարգի անդամ է, որը հնարավորություն է տալիս որոշ ապրանքատեսակներ ցածր մաքսային վճարներով արտահանել Եվրոպական միություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները