Հայկական զինուժը հակառակորդին պատճառել է կորուստներ ու վնասներ. Ա. Հովհաննիսյան
«Հուլիսի 24-ի երեկոյան ժամը 19-ից սկսած՝ հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում: Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր: Կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետերից»: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ընդհանուր առմամբ, խախտումների քանակը գերազանցում է 160-ը: Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այժմ սահմանին հարաբերական անդորր է: Ի դեպ, ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ստահոդ լուրեր է տարածում սահմանային իրավիճակի մասին: Հորդորում ենք չտրվել նման սադրանքներին եւ հիմնվել միայն հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության վրա: Մենք ադրբեջանական քարոզչության մասին ավելի մեծ կարծիք ունեինք»,- գրել է Ա. Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակումներ՝
ԼՂՀ ՊԲ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը
Այսօր հայ զինվորն ունի բարձր մարտական ոգի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը ճնշել են հակառակորդի ցուցաբերած ակտիվությունը
Դժբախտաբար, հակառակորդի էությունն է այդպիսին. Արցախի նախագահի խոսնակը` շփման գծում անհանգիստ վիճակի մասին
«Տանկերի պայթյունի մասին ադրբեջանցիների տարածած տեղեկությունը երևակայության արդյունք է»
ՀՀ Նախագահ. Դիմում եմ բոլոր եվրոպական կառույցներին՝ հրաժարվեն հավասարության նշան դնելու քաղաքականությունից (տեսանյութ)