Նաումի Քեմբլը Լեդի Գագայի հետ խաղում է հեռուստասերիալում
Բրիտանացի սուպերմոդել և դերասանուհի Նաումի Քեմբլը խաղալու է «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի հինգերորդ եթերաշրջանում: Մի շարք դրվագներում նրա խաղընկերն է լինելու հայտնի երգչուհի Լեդի Գագան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Variety-ին:
«Նաումի Քեմբլը մարմնավորելու է նորաձևության մասին հայտնի ամսագրի խմբագրի: Նա թանկ է վճարելու իր քննադատական հոդվածների և արտահայտությունների համար»,- գրում է սկզբնաղբյուրը:
Սերիալի հինգերորդ եթերաշրջանի գործողությունները տեղի են ունենում հյուրանոցում: Նկարահանումները սկսվել են Լոս Անջելեսում անցյալ շաբաթ: Հայտնում են, որ 20th Century Fox ստուդիայի տարածքում կառուցվել է 6 հարկանի հյուրանոց՝ նախորդ դարի 20-ական թվականների ոճով:
«Սարսափների ամերիկյան պատմություն. հյուրանոց» սերիալի ցուցադրությունը կսկսվի առաջիկա հոկտեմբերին FX հեռուստաալիքով: Լեդի Գագան առաջին անգամ է հանդես գալու որպես դերասանուհի: Նա խաղալու է գլխավոր դերերից մեկը: Սերիալում չի երգելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա