Հնդկաստանում ստեղծել են աշխարհում ամենամեծ կինոպոստերը
Հնդկաստանում ստեղծել են կինոֆիլմի համար աշխարհում ամենամեծ պոստերը՝ 4,7 հազար քառակուսի մետր մակերեսով: Դրա միջոցով գովազդելու են «Բահուբալի» ֆիլմը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ռեժիսորն ասել է, որ իրենց նվաճումն արդեն պաշտոնապես ճանաչվել է Գինեսի ռեկորդների գրքի կողմից: Մոտ 70 մետր լայնությամբ պաստառը փակցվել է Հնդկաստանի արևելյան Քերալա նահանգում: Այն ստեղծելու համար երեք օր աշխատել է շուրջ 30 մարդ: Ֆիլմի պրեմիերան կայացել է հուլիսի 10-ին:
Թելուգու լեզվով նկարահանված ֆիլմն արդեն մի քանի ռեկորդ է գրանցել: Այն դարձել է առաջին հարավ-հնդկական ֆիլմը, որը վարձույթում հավաքել է ավելի քան 3 միլիարդ ռուփի՝ 50 միլիոն դոլար: Նման ցուցանիշով կարող են պարծենալ ոչ բոլոր բոլիվուդյան ֆիլմերը, որոնք նկարահանված են հինդի լեզվով:
Այսօրվա դրությամբ, «Բահուբալին» հավաքել է ավելի քան 3,8 միլիարդ ռուփի՝ ավելի քան 60 միլիոն դոլար: Բացի այդ, ֆիլմ ամենաթանկարժեքն է Հնդկաստանի պատմության մեջ. նկարահանումների համար ծախսվել է շուրջ 42 միլիոն դոլար:
Հնդկաստանի հարավային Անդհրա-Պրադեշ նահանգում, որտեղ տարեկան թելուգու լեզվով շուրջ 250 ֆիլմ են նկարահանում, այստեղ երբեմն կոչում են Տոլլիվուդ և համարում հնդկական կինոյի մեքքա Բոլլիվուդի մրցակից: