Հնդկաստանում դպրոցական պայուսակների քաշի սահմանափակում են մտցրել
Հնդկաստանի հարավային Մահարաշտրա նահանգի իշխանությունները դպրոցական պայուսակների քաշի սահմանափակում են մտցրել: Նահանգի կառավարությունը որոշել է, որ դպրոցականի պայուսակի քաշը չպետք է գերազանցի երեխայի քաշի 10 տոկոսը: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Այսպիսով, 5 տարեկան դպրոցականի պայուսակը չպետք է ծանր լինի 2,5 կիլոգրամից, իսկ 12 տարեկան երեխայինը՝ 4,2 կիլոգրամից: Տեղի կրթության նախարարն ասել է, որ փորձը ցույց է տալիս, որ հաճախ պայուսակը կազմում է երեխայի քաշի 20-30 տոկոսը՝ ծանր գրքերի, տետրերի, անիմաստ գրենական պիտույքների և անգամ կոսմետիկայի պատճառով: Դա բացասաբար է անդրադառնում դպրոցականների առողջության վրա: