Սեբաստիայիի հայ բնակչության բռնագաղթն ու 350.000 հայերի ոչնչացման պատմությունը՝ արդեն նաև ռուսերեն
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանը լույս է ընծայել «Եղեռնապատում Փոքուն Հայոց և նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանությունը։ Հեղինակն է գիտնական, փիլիսոփա և մանկավարժ Կարապետ Գաբիկյանը, իսկ գիրքը հայերենից ռուսերեն թարգմանել է բանասիրության դոկտոր Քնարիկ Տեր-Դավթյանը։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի պաշտոնական կայքից:
Գրքում ականատեսի աչքերով ներկայացված են Փոքր Հայքի, մասնավորապես՝ Սեբաստիա մայրաքաղաքի հայ բնակչության բռնագաղթն ու 350.000 հայերի ոչնչացման պատմությունը։ Հեղինակն այդ բռնագաղթից փրկվածներից մեկն էր, ով իր տեսածը հանձնել է թղթին՝ ստեղծելով պատմական մեծ արժեք ունեցող այս գիրքը։ Այն համարվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին արժեքավոր գրքերից մեկը, որը բազմակողմանիորեն ներկայացնում է պատմական իրադարձություններն ու փաստերը։
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1924 թ. Բոստոնում։ Գաբիկյանը մեծապես գիտակցում էր իր գրքի նշանակությունն ու արժեքը։ Նա գրում է, որ հայերի բռնագաղթի մասին մինչ այդ գրված նյութերը մասնակի բնույթ էին կրում, որոնցում Փոքր Հայքի և Սեբաստիայի մասին հպանցիկ է հիշատակվում։ Նա համոզված էր, որ մի օր հայոց բռնագաղթի մասին ամբողջական պատմություն կստեղծվի, որի համար իր գիրքը հիմնական աղբյուրներից մեկը կհանդիսանա։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա