Հունգարիայի վարչապետն ապօրինի ներգաղթի ու ահաբեկչության միջև ուղիղ կապ է տեսել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրոպա եկող ապօրինի ներգաղթյալների ու ահաբեկչության մեջ ուղիղ կապ կա: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ելույթ ունենալով հարևան Ռումինիայում, հունգարական ազգայնականների առաջնորդը կարծիք է հայտնել, որ ահաբեկիչներին անհնար է տարբերել ապօրինի ներգաղթյալների «մեծ ամբոխից»:
Օրբանի խոսքով, ԵՄ հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության առումով ի վիճակի չի եղել պաշտպանել Եվրոպայի քաղաքացիներին հանցավորությունից և գործազրկությունից: Հունգարիան Սերբիայի հետ սահմանին ցանկապատ է կառուցում՝ հույս ունենալով կրճատել ապօրինի ներգաղթյալների հոսքը, որը կտրուկ աճել է այս տարի: