«Աննայի Անռեալիզմը»` Նարեկացի արվեստի միությունում
Նարեկացի արվեստի միությունում հուլիսի 27-ին բացվելու է նկարչուհի, գրաֆիկական դիզայներ Աննա Կուրբեի «Աննայի Անռեալիզմը» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին արվեստի միությունից:
Աննան իր ստեղծագործական ուղին հարթել է ուսումնասիրությունների, պրպտումների, լույսի ընկալման փնտրտուքի ճանապարհներին` սնուցվելով Կարավաջոյի, Միքելանջելոյի, Ռենուարի, Ռաֆայելի գունազգացողությամբ և լուսազգացողությամբ:
Աննան այժմ ստեղծագործում է` օգտագործելով նաև թվային գեղանկարչության ժամանակակից միտումները: Նկարչուհու համար կարևոր ու հիմնային է գույնը, իսկ ժամանակն ու տարածությունն, ըստ նրա, խիստ ծիսական ու քողարկված են սովորական մարդու հայեցակետից:
«Աննայի Անռեալիզմը» կներկայացնի գրաֆիկական դիզայների` կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ տեսլականը` 2012-2015 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա