Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, իրենց բանակն ունի առնվազն մեկ զոհ և 8 վիրավոր. ԼՂՀ ՊՆ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց: Այս մասին գրում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջպահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Շաբաթվա ընթացքում արձանագրված հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների արդյունքում` ՊԲ-ն կորուստ չի ունեցել: Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` ադրբեջանական բանակն ունի առնվազն մեկ զոհ և 8 վիրավոր:
Նախորդող հրապարակումներ՝
Հայկական զինուժը հակառակորդին պատճառել է կորուստներ ու վնասներ. Ա. Հովհաննիսյան
ԼՂՀ ՊԲ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը
Այսօր հայ զինվորն ունի բարձր մարտական ոգի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը ճնշել են հակառակորդի ցուցաբերած ակտիվությունը
Դժբախտաբար, հակառակորդի էությունն է այդպիսին. Արցախի նախագահի խոսնակը` շփման գծում անհանգիստ վիճակի մասին
«Տանկերի պայթյունի մասին ադրբեջանցիների տարածած տեղեկությունը երևակայության արդյունք է»
ՀՀ Նախագահ. Դիմում եմ բոլոր եվրոպական կառույցներին՝ հրաժարվեն հավասարության նշան դնելու քաղաքականությունից (տեսանյութ)