Հռոմի պապը շնորհավորել է Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր պատրիարքին
Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք է ընտրվել Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը՝ փոխարինելով երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդ Թարմունուն, ով մահացել է այս տարվա հունիսի 25-ին:
Վատիկան ռադիոն հայտնում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր պատրիարք Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանին: Իր ուղերձում Հռոմի պապը հույս է հայտնել, որ պատրիարքի նոր առաքելությունը պտղաբեր կլինի:
Ֆրանցիսկոս պապը նշել, որ Պատրիարքն ընտրվել է այնպիսի ժամանակաշրջանում, երբ հայաստանյան եկեղեցին բախվում է տարբեր մարտահրավերների և դժվարությունների, մասնավորապես նկատի ունենալով Մերձավոր Արևելքում հայ կաթոլիկների կրած սարսափելի փորձությունները:
Պատրիարքը կվերանվանվի` Ամենապատիվ Տեր Գրիգոր-Պետրոս 20-րդ Կապրոյան կաթողիկոս-պատրիարքի: Պաշտոնին հաստատվելու արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին Լիբանանում: Գրիգոր Կապրոյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Նա քահանա է կարգադրվել 1959-ի մարտի 28-ին, եպիսկոպոս դարձել՝ 1977 թվականին: