Ռիո դե Ժանեյրո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Հուլիսի 24-ին ընդունված օրենքով Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Օրենքը ընդունվել է Ռիոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուի կողմից: Այս մասին տեղեկացնում է «Պրենսա-Արմենիա» կայքը:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքով սահմանվում է, որ հետայսու յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը նահանգում նշվելու է որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման օր»:
Ինչպես հաղորդվում է, Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայում դարձավ 4-րդ նահանգը Պարանայից, Սեարայից և Սան Պաուլոյից հետո, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան