Ռաբաթի բերդում կայացել է «Սայաթ-Նովա» գուսանական երգի պետական համույթի համերգը
Ախալցխայի Ռաբաթ թաղամասի պատմական բերդի տարածքում նախօրեին տեղի է ունեցել «Սայաթ Նովա» գուսանական երգի համույթի համերգը։ Համերգին հայ քաղաքացիների հետ ներկա է եղել նաև քաղաքապետ Գիորգի Կոպաձեն։ Այս մասին գրում է akhaltskha.net կայքը:
Նշենք, ամբողջ շաբաթ է, ինչ համույթը համերգներ է տալիս Ախալցխայում և շրջանի հայկական գյուղերում։ Հուլիսի 19-ին համույթը Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ ելույթ է ունենալու Ախալցխայի պետական դրամատիկական թատրոնում:
«Սայաթ Նովա» երգի պետական համույթի համերգները Ախալցխայի շրջանում տեղի են ունենում Շուշանիկ Սարգսյանի հովանավորությամբ։