Հայաստանի հավաքականն ընդգրկված է 5-րդ զամբյուղում
Այսօր Սանկտ Պետերբուրգում կկայանա աշխարհի ֆուտբոլի 2018 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Ռուսաստանի ընտրանին, որպես մրցաշարի կազմակերպիչ, կընդգրկվի 5 թիմից բաղկացած խմբում և հանդես կգա հաշվարկից դուրս: Դա նշանակում է, որ ՌԴ ազգային թիմը Մունդիալին նախապատրաստության ընթացքում 10 ընկերական խաղ անցկացնելու հնարավորություն կունենա: Միևնույն ժամանակ ռուսները նույն խմբում չեն կարող ընդգրկվել գերմանացիների, հոլանդացիների, անգլիացիների, իսպանացիների, իտալացիների ու ֆրանսիացիների հետ. ՈՒԵՖԱ-ի առաջարկով այդ հավաքականները կհայտնվեն այն խմբերում, որոնք 6-ական թիմ կունենան: ՈՒԵՖԱ-ի որոշմամբ բացառված է նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները, ելնելով քաղաքական իրավիճակից ու երկրների փոխհարաբերություններից, նույն խմբում լինեն:
5 թիմից կազմված խմբում չեն ընդգրկվի նաև վերջին` 6-րդ զամբյուղի ներկայացուցիչները: Խոսքը Ղազախստանի, Լյուքսեմբուրգի, Լիխտենշտեյնի, Վրաստանի, Մալթայի, Սան Մարինոյի ու Անդորրայի հավաքականների մասին է:
Հայաստանի հավաքականն ընդգրկված է նախավերջին` 5-րդ զամբյուղում:
1-ին զամբյուղ- Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ռումինիա, Անգլիա, Ուելս, Իսպանիա, Խորվաթիա:
2-րդ զամբյուղ- Սլովակիա, Ավստրիա, Իտալիա, Շվեյցարիա, Չեխիա, Ֆրանսիա, Իսլանդիա, Դանիա, Բոսնիա և Հերցեգովինա:
3-րդ զամբյուղ- Ուկրաինա, Շոտլանդիա, Լեհաստան, Հունգարիա, Շվեդիա, Ալբանիա, Հյուս. Իռլանդիա, Սերբիա, Հունաստան:
4-րդ զամբյուղ- Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Իռլանդիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ֆարերներ, Չեռնոգորիա, Էստոնիա:
5-րդ զամբյուղ- Կիպրոս, Լատվիա, Հայաստան, Ֆինլանդիա, Բելառուս, Մակեդոնիա, Ադրբեջան, Լիտվա, Մոլդովա:
6-րդ զամբյուղ- Ղազախստան, Լյուքսեմբուրգ, Լիխտենշտեյն, Վրաստան, Մալթա, Սան Մարինո, Անդորրա: