Հոկտեմբերին Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկականի բեմում հանդես են գալու հնաբնակ քալանթարցիները
Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնին կից այսուհետ գործելու է գեղարվեստական խորհուրդ: Այդ նպատակով թատրոնում տեղի է ունեցել նիստ, որին հրավիրված են եղել արվեստի տարբեր ոլորտների, մայրաքաղաքի տարբեր թատրոնների և Գավառի թատրոնի աշխատակազմի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Նիստի մասնակից անդամները քննարակել են թատրոնի ներկա կարգավիճակը, հանդես եկել առաջարկություններով և պայմանավորվածություն ձեռք բերել գեղարվեստական խորհրդի առաջիկա անելիքների վերաբերյալ կազմել աշխատանքային ընթացակարգ և հաջորդ նիստին այն ներկայացնել հաստատման:
Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Արմեն Սաֆարյանի տեղեկացմամբ , թատրոնում արդեն նկատելի է աշխատանքային աշխուժություն: Սրա վկայությունը Գավառ քաղաքի մշակույթի տան հանդիսությունների դահլիճում կայացած Անդրեյ Կուրեյչիկի «Զգուշացեք կանայք են» պիեսի բեմադրությունն էր, որի դերակատարները թատրոնի աշխատանքային կոլիկտիվը համալրած և Երևանից հրավիրված երիտասարդ դերասաններ են եղել:
Թատրոնի ստեղծագործական կազմը պատրաստվում է հաջորդ ներկայացմանը, որը հանդիսատեսին կներկայացվի հոկտեմբեր ամսին: Հերթական բեմադրության մեջ հանդես կգան հնաբնակ քալանթարցիները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա