35 տարի առանց Վիսոցկու. Պատմություններ ու լուսանկարներ Արտիստի կյանքից
35 տարի առաջ մահացել է ռուս նշանավոր երգիչ-կատարող, դերասան և պոետ Վլադիմիր Վիսոցկին: Չնայած իր տաղանդին, նա այդպես էլ մնաց առանց կոչումների ու պարգևի` անտեսված խորհրդային իշխանությունների կողմից:
Վիսոցկու ստեղծագործական կյանքը հարուստ է եղել` 800 երգ ու բանաստեղծություն, 20 դեր թատրոնում և 30 դեր էլ կինոյում:
Adme.ru-ն հավաքել է Մեծ մարդու կյանքի հետաքրքիր պատմությունները և ներկայացնում ընթերցողին:
Վիսոցկին բակում մնացած երեխաներից տարբերվել է երկու հատկություններով. Նա անսահման բարի է եղել` բաժանել է, ինչ ունեցել է, պահել է գրպանում հացի կտոր` աշխատանքից տուն վերադարձող հոգնած մորը տալու համար: Իսկ մյուս հատկությունը, որով նա տարբերվել է հասկակից երեխաներով մեծահասակին հատուկ ձայնի տոնայնությունն է եղել. մի անգամ դասի ժամին ուսուցչուհին խնդրել է երկրորդ դասարանում սովորող Վիսոցկուն բարձր երգել: Նա ջանք չխնայելով փորձել է կատարել ուսուցչուհու խնդրանքը, բայց չի կարողացել երգը վերջացնել, և ուսուցչուհին նրան վտարել է դասարանից` կարծելով, թե Վիսոցկին հեգնում է իրեն:
Թատրոնի հյուրախաղերի ժամանակ Վիսոցկին պահեր է փնտրել` տեսնվել իր առաջին կնոջ` Իզա Ժուկովայի հետ: Մի անգամ նա այցելել է աղջկան Ռոստով գնացքի վագոնի տանիքին:
«Ես գնացի կայարան դիմավորելու Վոլոդյային ու սպասում-սպասում եմ, ինքը չկա: Ինձ ասում են` տանիքին է նստած…նրան հետաքրքիր էր տանիքին ճանապարհվելը»,- մի առիթով հիշել է Ժուկովան:
Նա աներևակայելի աշխատասեր էր. 42 տարվա ընթացքում ավելի քան 800 բանաստեղծություն, ձայնասկավառակներ, սցենարներ, ռադիոթատրոններ, դերեր ֆիլմերում, ինչպես նաև թատրոնում: Նաև համերգներ, նույնիսկ օրական 5-6 հատ:
Սոչիում հանգստի ժամանակ Վիսոցկու հյուրանոցային համարում գողություն է կատարվել: Իրերի ու հագուստի հետ միասին գողերը վերցրել էին նաև բոլոր փաստաթղթերը, նաև մոսկովյան բնակարանի բանալիները: Վիսոցկին ստիպված է եղել գնալ ոստիկանություն ու հաղորդում ներկայացնել գողության մասին: Բայց երբ վերադարձել է համար, տեսել է, որ իր գողացված «ունեցվածքը» տեղը տեղին դասավորված է վրա մի գրություն. «Ներեցեք, Վլադիմիր Սեմյոնովիչ, չգիտեինք, որ Ձեր իրերն են: Ջինսերը, ցավոք, մենք վաճառեցինք, բայց բաճկոնը և փաստաթղթերը վերադարձնում ենք` ամբողջությամբ պահպանված»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա