Ալենիչևը Մովսիսյանին ստիպում է հարցազրույցներ տալ ռուսերենով
Ի տարբերություն ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի, մոսկովյան «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը գերադասում է անգլերենը: «Կրասնոդարի» հետ խաղից (1:0) հետո Յուրան «Սովետսկի սպորտին» տված հարցազրույցում մեկնաբանել է խաղը: Ռուսերեն մի քանի բառից հետո ֆուտբոլիստը շփոթվել է և անցել անգլերենի:
Շուտով զրույցին միջամտել է գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը, ով վերադառնում էր մամուլի ասուլիսից:
«Էլի անգլերենո՞վ ես հարցազրույց տալիս,- ժպտացել է Ալենիչևը:- Չէ՞ որ զգուշացրել եմ, որ հիմա՝ միայն ռուսերենով: Նորից սկսիր»:
Մովսիսյանը զրույցը շարունակել է անգլերենով ու խոստովանել, որ ամաչում է իր ռուսերենի մակարդակի համար:
«Կապված ռուսերենի հետ՝ արդյոք Ալենիչը կատակո՞ւմ էր: Հավանաբար, այո: Ես մարզումների ընթացքում միայն ռուսերեն եմ խոսում: Իսկ մամուլի ներկայացուցիչներից ամաչում եմ»,- նշել է Մովսիսյանը: