Ազատումներ և նշանակումներ՝ ԼՂՀ պաշտպանության բանակում
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ` ազատվելով ԼՂՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատարի պաշտոնից։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Մասիս Միքայելյանը ազատվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնից։
Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր գնդապետ Բորիս Դավիդովին ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի տեղակալ նշանակելու մասին` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։
Համաձայն մեկ այլ հրամանագրի՝ գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան