Երկրաշարժ Վրաստանում. զգացվել է Հայաստանի տարածքում
Այսօր տեղական ժամանակով ժամը 10.58-ին (Գրինվիչի ժամանակով` 06.58-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.670 և արևելյան երկայնության 44.890 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ռուստավի), օջախի 10 կմ խորությամբ և 4 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Տարածքային կառավարման և արտակարգ իավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում` 3-4, Նոյեմբերյանում` 4-5, Կողբում` 4, Կոթիում` 3 բալ ուժգնությամբ: