Հրանդ Մարգարյանի «Նահատակված հայ գրողները 1915-1922թթ.. Ծաղկաքաղ» գիրքը ներկայացվել է ընթերցողին
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում ամերիկահայ դրամատուրգ, գրող, ազգային-մշակութային գործիչ Հրանդ Մարգարյանի հետ և նրա «Նահատակված հայ գրողները 1915-1922թթ.. Ծաղկաքաղ» թարգմանական /անգլերեն/ գրքի ներկայացումը։ Այս մասին տեղեկանում են գրադարանի ֆեյսբուքյան էջից:
Հեղինակը գրքում ներկայացնում է Մեծ եղեռնի տարիներին նահատակված 13 հայ գրողների կյանքն ու գրական գործունեությունը: Հեղինակի խոսքով, գրքի հիմնական նպատակը, ինչպես սփյուռքահայ նոր սերնդին, այնպես էլ անգլալեզու հանրությանը իրազեկ դարձնելն է 20-րդ դարի մեծագույն ոճրագործությանը՝ Հայոց Մեծ Եղեռնին: Հրանդ Մարգարյանն գրքում առանձին բաժին է հատկացրել այն բանտերին, ուր Կոնստանդնուպոլսից ուղարկում էին հայ մտավորականներին, որոնց ապրիլի 24-ից սկսած դաժան սպանդի ենթարկեցին և գլխատեցին մի ողջ ժողովրդի:
Հրանդ Մարգարյանը ընթերցող հանդիսատեսին և հյուրերին է ներկայացրել նահատակված հայ գրողների կյանքից չհրապարակված փաստեր: Գրքից անգլերեն լեզվով հատվածներ է ընթերցել և միաժամանակ թարգմանել բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Արտեմ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին