Մահացել է հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը
Մահացել է հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ 22-ամյա Բոբի Քրիստինա Բրաունը: Նա հայտնի էր որպես իրապատում շոուի հերոսուհի և երգչուհի: Այս մասին հայտնում է Газета.ru-ն: Վերջին ամիսներին Քրիստինան կոմայի մեջ էր:
«Վերջապես նա Աստծո ձեռքերում հանգստություն գտավ: Մեկ անգամ ևս ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերջին ամիսների ընթացքում ցուցաբերած անսահման սիրո և աջակցության համար»,-ասել են նրա հարազատները:
2015 թվականի հունվարի 31-ին Բոբի Քրիստինան հայտնաբերվել էր լոգարանում` անգիտակից վիճակում: Աղջիկը հոսպիտալացվել էր, իսկ հետո ընկել էր կոմայի մեջ: