ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսանողներին ու նրանց ծնողներին առաջարկում է ուսանողական վարկ
Երիտասարդության սոցիալական աջակցության միջոցներից մեկը բարձրագույն կրթություն ստանալու լրացուցիչ հնարավորություններ ապահովելն է: Այդ նպատակով նոր ուսումնական տարվա նախաշեմին ՎՏԲ-Հայաստան Բանկը ուսումնական հաստատություններ վճարովի հիմքերով ընդունված ուսանողներին առաջարկում է ուսանողական վարկ ՀՀ պետական ծրագրի շրջանակում:
Վարկ կարող են ստանալ Հայաստանի պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատությունների բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանողները` ուսման վարձը վճարելու նպատակով: Հայաստանի` պետական ծրագրի մասնակից ուսումնական հաստատությունների ցանկում ավելի քան 60 անուն կա: 16 տարեկանից բարձր ուսանողները կարող են ստանալ վարկեր ուսումնական ամեն տարվա համար` ցածր տոկոսադրույքով ու մարման տևական ժամկետով: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով հետևյալ պայմաններով.
Վարկի գումար` յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ոչ ավել քան 450 000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել քան 1 800 000 ՀՀ դրամ ուսման ամբողջ ժամանակահատվածի համար:
Տոկոսադրույք` 12% (որից 2%-ը սուբսիդավորվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ ուսանողի գերազանց առաջադիմության դեպքում սուբսիդավորվում է 3%):
Վարկի ժամկետ` 10 տարի:
Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման/սպասարկման համար` անվճար:
Վարկի տրամադրման որոշման կայացման ժամկետ`մինչև 2 աշխատանքային օր:
Ապահովություն` ծնողների կամ խնամակալների երաշխավորություն:
Վարկի կարևորագույն առավելություններից է վարկի մարման եղանակի` ուսանողին հարմար տարբերակի ընտրության հնարավորությունը: Այն կարող է լինել կամ ամսական անուիտետային վճարների տեսքով, կամ մինչև ուսման ավարտը միայն տոկոսների վճարման, իսկ ուսման ավարտից հետո` անուիտետային վճարների միոջոցով հիմնական պարտքի մարման տեսքով:
Անհրաժեշտ փաստաթղթերին և վարկի տրամադրման մանրամասներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքի «Վարկեր» բաժնում: