Լոնդոնի քաղաքապետը գրելու է Ուիլյամ Շեքսպիրի կենսագրությունը
Լոնդոնի քաղաքապետ և Մեծ Բրիտանիայի խորհրդարանաի պատգամավոր Բորիս Ջոնսոնը գրելու է Վիլյամ Շեքսպիրի կենսագրությունը՝ անգլիացի գրողի մահվան 400-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Independent-ին:
Ըստ աղբյուրի, Ջոնսոնը Hodder հրատարակչության հետ 500 հազար ֆունտ ստերլինգ (766 հազար դոլար) արժողությամբ պայմանագիր է ստորագրել: Գիրքը պետք է լույս տեսնի 2016-ին:
Այդ գիրքը Լոնդոնի քաղաքապետի առաջին գրական աշխատանքը չէ: Անցած տարվա հոկտեմբերին լույս էր տեսնել նրա «Չերչիլի գործոնը. Ինչպես մեկ մարդ կերտեց պատմությունը» խորագրով գիրքը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի կենսագրությունը ներկայացնող գիրքն անմիաջապես դարձել էր բեսթսելեր և վաճառվել 160 հազար օրինակ:
Նշենք, որ անգլիացի նշանավոր բանաստեղծ և թատերագիր Վիլյամ Շեքսպիրը մահացել է 1616 թվականի ապրիլի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա