«Զվարթնոցի» հին ուղևորային համալիրը խիստ վթարային վիճակում չէ. Մ. Մինասյան
«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը վերանորոգման, ամրացման կարիք ունի, իսկ այն խոսակցությունները, թե գտնվում է խիստ վթարային վիճակում, իրականությանը չի համապատասխանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայատանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Մեր ճարտարապետների կողմից առաջարկվել են լուծման տարբերակներ: Հույս ունենք՝ Կոնցեսիոները կաշխատի մեր ճարտարապետների հետ ու կընտրեն այն հնարավոր տարբերակը, որն առաջխացում է նախկին ներկայացրած տարբերակի համեմատ»,- ասաց նա:
Մ. Մինասյանի խոսքով, եթե նախկին տարբերակով առաջարկվում էր ամբողջությամբ քանդել շենքը, նոր տարբերակով առաջարկվում է պահպանել միջուկը:
«Հանրային խորհրդում վերջին հանդիպման ժամանակ մենք բացատրեցինք, որ կարելի է շենքն օգտագործել, պահպանել մասնակի փոփոխություններով, բայց ոչ այնքան ակնառու, որ շենքը դառնա անճանաչելի, իսկ շենքի միայն մի մասի պահպանումն անընդունելի է»,- ասաց նա:
Նշենք, որ հուլիսի 24-ին Հանրային խորհուրդը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից առաջարկված նոր տարբերակի վերաբերյալ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետ կապված որոշում էր կայացրել, որի համաձայն. «1. Դրական գնահատել Կոնցեսիոների նոր առաջարկությունը՝ պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը՝ միաժամանակ վերահաստատելով, որ կառույցի ամբողջական տեսքի պահպանումը, հատկապես մասնագետների հավաստմամբ, հնարավոր է մասնաշենքի նպատակային օգտագործման և ճարտարապետական արժևորման տեսանկյունից: 2. Դիմել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելու Կոնցեսիոներին «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման և օգտագործման խնդրի լուծմանը ներգրավել նաև կառույցի հեղինակներին և Հայաստանի անվանի ճարտարապետներին»:
Մ. Մինասյանի դիտարկմամբ, եթե Կոնցեսիոները զգում է, որ պետությունը, իշխանավորները, նրանք, ովքեր կոչված են պահպանելու մշակութային հուշարձանները, նշանակություն չեն տալիս, պետական հսկողություն, վերաբերմունք չկա, «իր վեջն էլ չի լինի». «Մենք անփույթ ենք մեր ունեցած հարստության նկատմամբ: Մեր մտածողությունն այնպիսին է, որ ոչինչ, ինչ է պատահել, 40 տարվա շենք է, կարելի է նորը կառուցել: Շռայլորեն վատնում ենք մեր համարյա բոլոր կառույցները: Դա սկսվեց Սևան հյուրանոցից»:
Ճարտարապետների միության նախագահի խոսքով, այս պահին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի (Կոնցեսիոներ) հետ որևէ համաձայնութուն չկա, «բայց երևի թե կա ցանկություն, որի շուրջ պետք է աշխատենք, լուծումներ գտնենք շենքն ամբողջությամբ պահպանելու համար»: Հաշվարկներով, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի ամրացման համար անհրաժեշտ է մոտ 10 միլիոն դոլար:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Նախորդող հրապարակումներ՝
«Զվարթնոց»-ի Կլոր մասնաշենքը կընդգրկվի՞ պահպանվող հուշարձանների ցանկում, թե՞ «սև ձեռքը» կքանդի այն
Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոցի»-ի Կլոր մասնաշենքը պահպանելու գործընթացով ենք գնում
Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման հարցը
«Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
«Զվարթնոցի» Կլոր շենքի քանդման դեմ էլէկտրոնային ստորագրահավաք է սկսվել
Ճարտարապետ. «Զվարթնոց»-ի հին շենքն ուղղակի խնամքի կարիք ունի
«Զվարթնոցի կլոր շենք»-ի հետ կապված ՀԽ-ն իր հերթին քննարկելու է Կոնցեսիոների առաջարկները
Մինասյան. Զվարթնոցի հին մասնաշենքը քանդելու կառավարության որոշում չկա
ՀԽ-ն չի ստացել «Զվարթնոց»-ի կլոր շենքի հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ
Կարծիքներ Զվարթնոցի Կլոր շենքը քանդելու որոշման շուրջ
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը հաստատ կքանդվի. Արտյոմ Մովսեսյան
101,1 մլն դոլարի ներդրում՝ Զվարթնոցում, վարչապետը կողմ է հին մասնաշենքի ճարտարապետական ժառանգությունը պահպանելուն
Ուղերձ. Ծածկած շուկայի դառը փորձից ելնելով՝ հսկողության ռեժիմ սահմանել «Զվարթնոցի» հին մասնաշենքի մոտ
Քաղավիացիայի վարչությունը դրական եզրակացություն է տվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու հարցը ներառող մաստեր-պլանին
«Զվարթնոցի» հին շենքի մասին ևս մեկ անձնական կարծիք. Արտյոմ Մովսեսյան
Հանրային խորհուրդը դեմ է «Զվարթնոցի» հին շենքի քանդմանը. «Հիմնավոր փաստարկներ չկան»
Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոց»-ի հին շենքը հնարավոր է ամրացնել, ժամանակին առաջարկվել է շենքի ամրացման վեց տարբերակ
Անահիտ Թարխանյան. «Զվարթնոցի» հին շենքի երեսպատումը բարբարոսաբար քանդվել է, բայց շենքը սեյսմակայուն է
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա