Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է. Ս. Սուլթանյան
«Մինչև օրս էլ, սկսած նախորդ տարվա օգոստոսից, շարունակվում է եզդիների ցեղասպանությունը: Եզդիական փախստականների ճամբարում մեկ օրվա ընթացքում 5-6 մարդ է մահանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը:
Նա նշեց, եզդիական փախստականների ճամբարները գտնվում են այնպիսի վայրերում, որտեղ ոչ միայն լավ չեն վերաբերվում, այլ նաև նրանց ֆիզիկական գոյությունն է հարցականի տակ:
«Թուրքիայում փորձում են ազատվել եզդի փախստականներից»,- ասաց Ս. Սուլթանյանը:
Ըստ նրա, միջազգային հանրության, գերտերությունների վերաբերմունքն անհասկանալի է այս հարցում. «600 հազար եզդի փախստական կան: Այսօր Սինջարում գտնվում են «Իսլամական պետության» ընդհանուր առմամբ ոչ լավ պատրաստված մի քանի հարյուր զինյալներ: Այսինքն` գերտերությունները ցանկության դեպքում կարող են հեշտությամբ ազատագրել Սինջարը, մարդկանց մի փոքր օգնություն տրամադրվեն ու նրանք վերադառնան իրենց տարածք»:
Ս. Սուլթանյանի, խոսքով 4000 եզդի կին ու աղջիկներ գտնվում են ԻՊ-ի ձեռքում, նրանց վաճառում են: