Ամերիկյան կողմը ՀՀ-ին տրամադրելու է 750 հազար դոլար՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար
«Ամերիկյան կողմը կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության կողքին է և պատրաստ է օժանդակություն ցուցաբերել: Այդ նպատակով Հայաստանի կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև կստորագրվի համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է չորս ուղղություններով` կրթություն, պետական եկամուտներ, առողջապահություն և ոստիկանություն, իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան ծրագրեր»: Կառավարությունում Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդրանիկ նիստում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը:
Ըստ նրա, սա կառավարության հետ արդյունավետ համագործակցության վառ օրինակ կլինի:
«ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանին` կյանքի կոչելու կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը: Արդյունավետությունը կախված է այն կադրերից, ովքեր ներգրավված են լինելու խորհրդում: Կարևոր է բերել փորձագետների, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարի գործում ունեն փորձ, ովքեր այստեղ կկարողանան ստեղծել փորձագետների դպրոց»,- նշեց Դ. Հարությունանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հետ համաձայնագրի կնքումը նախատեսում է 750 հազար դոլարի մասնակցություն ծրագրի իրակացմանը, իսկ ՀՀ կառավարության ֆինանսական մասնակցությունը այս ծրագրին կազմելու է 25 տոկոս:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը կայացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ: Խորհուրդն հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, որն ընդգրկվելու է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:
Նախորդող հրապարակում՝
Ընդդեմ «մաղարիչի». կառավարությունը կոռուպցիայի դեմ կպայքարի նորովի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում