Բնապահպան. Պետք է նախահարձակ լինենք
«Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերությունն իր մասշտաբներով առաջացնում է ոչ միայն սոցիալական, այլ նաև էկոլոգիական լուրջ խնդիրներ, իսկ պատասխանատու պետական կառույցները մասնագիտական վերլուծությունները, գնահատականներն անտեսում են կամ որպես ի գիտություն են ընդունում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական բնապահպանական ճակատ» ՀԿ համակագող Լևոն Գալստյանը:
Խոսելով Ամուլսարի (Ջերմուկի) ոսկու հանքի մասին նշեց, հանքավայրի շահագործման դեմ հիմնական բողոքողները Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչներին են. «Հարևան շրջանների բնակիչները դրական են արձագանքում, քանի որ իրենց այդ հանքավայրում առաջարկում են աշխատանք: Այսինքն, այն բնակավայրերում, որտեղ կան այլընտրանքային գոյատևման միջոցներ, տեղի բնակիչների կողմից լուրջ դիմադրություն կա, հակառակ պարագայում բնակիչները համաձայն են մասնակցել ծրագրին»:
Լ. Գալստյանն ասաց, որ այժմ իրենց խնդիրն է տարբեր եղանակներով, մասնագիտական, փորձագիտական եզրակացությունների միջոցով իրազեկել տեղի բնակչությանը, թե ինչ վտանգավոր է Ամուլսարի հանքավայրի շահագործումը: Նաև նշեց, որ այսօր Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի, նոր ներդրողներ է փնտրում. «Հույս ունենք՝ չեն կարողանա ֆինանսավորում ճարել և հանքավայրի շահագործումը կձախողվի»:
Ասուլիսին ներկա «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Մովսես Մանուկյանն ասաց, որ երկրագնդին սպառնացող տասը գլոբալ աղետներից վեցի առաջացման պատճառը հենց մետաղական հանքերի շահագործման հետևանքով է առաջանում՝ հողերի վատթարացում, բուսական և կենդանական տեսակների կրճատում, խմելու ջրի թունավորում քիմիական մետաղներով, օդի ախտոտում, որն առաջացնում է տարբեր հիվանդություններ:
Ըստ նրա, պետք է նախահարձակ լինել, չսպասել, որ շահագործեն շրջակա միջավայրին վտանգ ներկայացնող հանքերն ու նոր քայլեր ձեռնարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին