Հայաստանյան պրեմիերա. «Կարﬕր կարկուտ... որովհետև այն երբեք չի ավարտվում»
«Պրահայի 13-րդ Քվադրինալեին Հայաստանի կողմից ներկայացված «Կարﬕր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիան և գլխավոր մաս կազմող «Կարﬕր կարկուտ... որովհետև այն երբեք չի ավարտվում» ֆիլմը հանդիսատեսի կողմից ընդունվել է հրաշալի, արձագանքները եղել են տարբեր՝ շատերը հուզված էին, լացում էին, շոկի մեջ էին: Ընդհանուր առմամբ, ամբողջ նախագծի վերաբերյալ արձագանքները դրական էին»: Panorama.am-ի հետ զրուցում ասաց նախագծի համակարգող, «Էյվա» արվեստների հիﬓադրաﬕ տնօրեն Լիա Մխիթարյանը»:
Հիշեցնենք, որ Պրահայում անցկացվել է «Պրահայի քվադրինալե» թատերանկարչության և բեմանկարչության միջազգային փառատոնը, որին Հայաստանը ներկայացել է «Կարմիր կարկուտ» խորագրով բեմանկարչական ինստալյացիայով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախագիծն իրականացրել է «Էյվա» արվեստների հիմնադրամը: Հայաստանի տաղավարը տեղակայված է եղել Ֆ. Կաֆկայի տանը ուր և հանրությանը ներկայացվել է «Կարմիր կարկուտ» ինստալյացիան:
Լ. Մխիթարյանի ներկայացմամբ, «Կարﬕր կարկուտ... որովհետև այն երբեք չի ավարտվում» ֆիլմը որպես գաղափար ձևավորվել է մեկ վավերագրական լուսանկարի և երաժշտության փոխազդեցության արդյունքում: Հայաստանյան պրեմիերա. «Կարﬕր կարկուտ... որովհետև այն երբեք չի ավարտվում»Լուսանկարը վերնագրված է «Մի քանի փոքրիկ հայ աղջիկներ իրենց տիկնիկների հետ» (Մուշ, Արևմտյան Հայաստանի, 1910 թ.) արված նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողմից, ով ականատեսն էր հայոց ջարդերին և իր օգնությունն էր ցուցաբերում հայ կանանց և երեխաներին:
«Լուսանկարում երեխաները ներկայացված են այն տիկնիկներով, որոնք նոր էին ստացել Նորվեգիայից: Նրանք երջանիկ էին, սակայն այդ բոլոր երեխաները զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը: Երբ ջարդերն ակտիվ սկսվել էին Բոդիլ Կատարինե Բիորնը կրկին վերադառնում է Արևմտյան Հայաստան, սակայն այդ երեխաներից որևէ մեկին չի գտնում»,- ասաց նախագծի հեղինակը:
Ֆիլմի երաժշտությունը Տիգրան Համասյանի կողմից մշակված Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ» Հարության տաղն է:
Նշենք, որ վաղը Միրզոյան գրադարանում (Մհեր Մկրտչյան 10, Երևան) տեղի կունենա «Կարﬕր կարկուտ... որովհետև այն երբեք չի ավարտվում» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները