Իրան-Թուրքիա գազատարի պայթյունի պատճառով գազամատակարարումը դադարեցվել է
«Իրան-Թուրքիա գազատարի պայթյունի պատճառով գազամատակարարումը դադարեցվել է»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի Աղրը նահանգով անցնող հատվածում. Պայթյունի պատճառով Իրանից Թուրքիա գազամատակարարումը դադարեցվել է:
«ՄԵՀՐ»-ի փոխանցմամբ՝ թեև պայթյունի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում և դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, թուրքական ԶԼՄ-ները մեղադրանքի սլաքն ուղղում են դեպի Քրդական բանվորական կուսակցությունը:
Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերին նույն վայրում կրկին պայթեցվել էր Իրան-Թուրքիա գազատարը, որի հետևանքով 26 թուրք զինվորական էր վիրավորվել: