Առողջություն 14:15 28/07/2015

«Ծնելիության խթանման հարցում պետությունն ավելի գործուն քայլերի պետք է դիմի»

Հայաստանի ժողովրդագրական ծանր իրավիճակը, մասնագետների վստահեցմամբ, պայմանավորված է ծնելիության ցածր մակարդակով: Խնդիրն այնքան սուր է, որ երկրի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ այն դիտվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք:

Հայաստանում ներկայումս ծնելիություն գումարային գործակիցը (ֆերտիլություն) կազմում է 1.7, այսինքն՝ կինն իր վերարտադրողական տարիքի (15-49 տարեկան) ընթացքում ծնում է միջինի հաշվով 1.7 երեխա: Պետք է արձանագրել, որ պարզ վերարտադրութուն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 2.2-2.3 ցուցանիշ: Ակնհայտ է, որ այս իրավիճակում ընդլայնված վերարտադրության խրախուսմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտություն է առաջանում:



Աղյուսակում ներկայացված տվյալներից երևում է, որ Հայաստանում վերջին 60 տարիների ընթացքում տեղի է ունեցել ծնելիության մակարդակի շեշտակի անկում, ընդ որում անկախությունից հետո այդ ցուցանիշը հատել է պարզ վերարտադրություն ապահովող շեմը:

Ծնելիության մակարդակի անկմանը զուգընթաց նկատվել է ևս մեկ նշանակալի փոփոխություն՝ ծննդաբերող մայրերի երիտասարդացում. վիճակագրական տվյալների համաձայն՝ եթե 1950-75թթ-ին Հյաստանում ծնված երեխաներից 30-35%-ին մայրերը ծննդաբերել են 30-49 տարեկանում, այդ ցուցանիշը 1980-ականներից սկսել է նվազել, և արդեն 2010թ-ին 30 անց տարիքի կանանց մայրերին բաժին է ընկնում ծնունդների ընդամենը 15%-ը: Սա փաստում է, որ հայ ընտանիքներում կտրուկ նվազել է երրորդ և ավելի երեխաների ծնունդը:

Ըստ ամենայնի, հենց սրանով է պայմանավորված այն մոտեցումը, որ ծնելության աճին նպաստող պետական միջոցառումներն ուղղված են երրորդ և ավելի երեխաների ծնունդները խթանելու համար: Կառավարության որոշմամբ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար տրվում է 1 մլն դրամ միանվագ նպաստ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 մլն 500 հազար դրամ միանվագ նպաստ, մինչդեռ առաջին երկու երեխայի համար նախատեսված միանվագ նպաստը կազմում է ընդամենը 50 000 դրամ: Ակնհայտ է, որ միանվագ ֆինանսական աջակցությունը, հատկապես երրորդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում, էական խթան է, սակայն դժվար է գնահատել դրա արդյունավետությունը ողջ երկրի մասշտաբով և երկարաժամկետ կտրվածքով:

Ակնհայտ է, որ ծնելիության մակարդակի անկումը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հոգևոր-մշակութային և քաղաքական գործոնների ազդեցության հետևանք է: Հետևաբար, միայն մեկանգամյա միանվագ նպաստով անհնար կլինի էականորեն բարելավել ծնելիության ցուցանիշը: Պետությունն ավելի գործուն ու երկարաժամկետ խրախուսման միջոցներ պետք է որոնի: Օրինակ, եթե խնդիր է դրված երրորդ և ավելի երեխան դարձնել զանգվածային, ապա արդյունավետ կլինի, եթե պետությունը նրանց համար պատասխանատվություն վերցնի ոչ միայն միանվագ նպաստների, ձևով այլև տրամադրի սոցիալական համալիր աջակցություն: Այդպիսի աջակցություն կարող է հանդիսանալ, դիցուք, երրորդ երեխայի բարձրագույն կրթություն ստանալու, զինվորական ծառայություն անցնելու, բուժծառայություններ ստանալու և բազմաթիվ այլ հարցերում սոցիալական երաշխիքների տրամադրումը: Մայրերին երրորդ և ավելի երեխա ծննդաբերելու ժամանակ ևս պետք է լրացուցիչ սոցիալական երաշխիքներ տրվեն՝ սկսած վճարովի արձակուրդի տևողությունից, մինչև բուժծառայությունների մատուցում:

Խրախուսման բազմաթիվ այլ գործիքներ ևս կան. օրինակ, երրորդ երեխան կարող է ընտանիքի համար ապահովել անվճար կայանատեղի, արտոնություններ գույքահարկի վճարման կամ հանրային որոշակի ծառայություններ ստանալու հարցերում: Գործիքները և դրանց կիրառման ձևերը բազմազան են: Պետությունն ընդամենը պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը և այն լուծելուն ուղղված համալիր ծրագրեր իրականացնի:

Ծնելիության ցուցանիշի բարելավման կարևոր ուղղություններից մեկն էլ անպտղության դեմ պայքարն է: 2009 թվականին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության և այլ կառույցների կատարած համատեղ «Անպտուղ ամուսնության տարածվածության և պատճառագիտության կլինիկա-համաճարակաբանական ուսումնասիրություն»-ը վկայում է, որ ամեն 5-րդ ընտանիք չի կարողանում երեխա ունենալ. հայ կանանց մոտ 17 տոկոսը տառապում է անպտղությամբ, ընդ որում 12%-ի մոտ երկրորդային անպտղություն է: Ցուցանիշը ահազանգող է, եթե հաշվի առնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տագնապալի շեմ է համարվում 18%-ը: Նման ցուցանիշ ունենալու պարագայում պետությունը պետք է հոգ տանի պետպատվերի շրջանակներում վերարտադրության տարիքում գտնվող քաղաքացիների անվճար ստուգման համար: Մյուս կողմից անհրաժեշտ է ակտիվ քարոզչություն տանել, որպեսզի սեռական առողջության պարբերական ստուգումը և բժշկին դիմելը չհամարվի աննպատակահարմար, ինչպիսի իրավիճակ ունենք այսօր:

Ծնելիության խթանման հարցում պետության աջակցությունը պետք է ներառի արտոնություններ ոչ միայն ծննդյան պահին, այլև երեխայի խնամքի ողջ ընթացքում: Պետք է ընդունել, որ այդ հարցում «ներդրումների» հետգնումը թեև տեղի է ունենում երկարաժամկետ կտրվածքով, սակայն այն բերում է աճ և զարգացում բոլոր ոլորտներում՝ համախառն սպառման ավելացումից մինչև երկրի պաշտպանվածության մակարդակի բարձրացում:

Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}