ՀԷՑ-ում շարունակում են փողերը քամուն տալ. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը գրել է. «Չնայած հանրության դժգոհություններին ու քննադատությանը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է փողերը քամուն տալ՝ վճարելով չեղած ծառայությունների համար: Ուղիղ մեկ ամիս առաջ նյութ էինք հրապարակել այն մասին, որ ՀԷՑ-ն ամսական մեկ միլիոն դրամ է վճարում «Մեդիա-Թել» ՍՊԸ-ին՝ ՀԷՑ-ի կայքում web-զանգի հնարավորություն ապահովելու համար, իբր որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց բողոքները, ահազանգերը ընկերության թեժ գծին հայտնել նաև համակարգչով տեսազանգ կատարելու միջոցով: Ինչպես մեկ ամիս առաջ, այնպես էլ հիմա՝ web-զանգի «կոճակը» չի աշխատում: Բայց այս ընթացքում ՀԷՑ-ը շարունակում է վճարել «Մեդիա-Թել»-ին՝ չիրականացրած սպասարկումների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան