Հայ-իրանական էներգետիկ համագործակցության քննարկում
Երևանում տեղի է ունեցել հայ-իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող քննարկում: Այդ մասին հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը:
Տեղեկատվության համաձայն՝ նախօրեին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ընդունել է Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիին, ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին, ինչպես նաև «Սանիր» ընկերության տնօրեն Սալեհիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերն ու համատեղ իրականացվող նախագծերը: Մասնավորապես քննարկվել են Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ծրագրի ընթացքին և ֆինանսավորմանն առնչվող հարցեր:
Ինչպես հաղորդում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը՝ Հայաստանի և Իրանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատուների մասնկացությամբ մեկնարկել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ձևավորված համատեղ կոմիտեի նիստը:
Նիստի ընթացքում առանձնահատուկ կարևորվել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ-ին) անդամակցությունից հետո հայ-իրանական համագործակցության հետագա շարունակական զարգացումը, և Հայաստանի միջոցով Իրանի հնարավոր համագործակցությունը ԵՏՄ-ի հետ ՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների հաջողված փորձը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան