
Շուրջ 2 հազար ներգաղթյալ փորձել է ներխուժել Լա-Մանշի թունել
Շուրջ 2 հազար ներգաղթյալ փորձ է արել Ֆրանսիայի տարածքից ներխուժել Լա-Մանշի տակ գտնվող թունել՝ ապօրինի կերպով Մեծ Բրիտանիա անցնելու համար: Սա վերջին մեկուկես ամսում նման ամենազանգվածային փորձն է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Կալե քաղաքի մոտակայքում 10 հազար ներգաղթյալ ճամբար է ստեղծել, նրանք հույս ունեն ապօրինի անցնել Բրիտանիա: Երեքշաբթի թունելը շահագործող ընկերությունը խորհուրդ էր տվել ֆրանսիացիներին ու բրիտանացիներին հետաձգել ուղևորությունները, քանի դեռ չի կարգավորվել ներգաղթյալների հետ կապված խնդիրը: