Մարադոնան հաստատել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրությունը
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար խաղացող Դիեգո Մարադոնան հաստատել է այն լուրը, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում: Թեկնածուները պետք է հայտերը ներկայացնեն մինչև 2015 թ. հոկտեմբերի 26-ը, իսկ ընտրությունները կանցկացվեն 2016 թ. փետրվարի 26-ին: Կազմակերպության գործող նախագահ Յոզեֆ Բլատտերը մինչ այդ կշարունակի պաշտոնավարել:
«Ես կվերադառնամ աշխատանքի, կվերադառնամ հանուն ՖԻՖԱ-ի և, առաջին հերթին, իմ ընտանիքի,- Մարադոնայի խոսքերը մեջբերել է «Zeenews»-ը:- Ժողովուրդը կաջակցի ինձ»:
Ըստ մամուլի հրապարակումների՝ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում են նաև բրազիլացի մարզիչ Զիկոն, Լիբերիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Մուսա Բիլիտին, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, կազմակերպության պատվավոր փոխնախագահ և Կորեայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավար Չոն Մոնջունը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում